Հրդեհ` Ամուլսարի տարածքում

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է...
hrdeh,-amulsar

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հուլիսի 30-ի ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում, և կրակն արագությամբ մոտենում է ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: Այս մասին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից՝ հավելելով.

««Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք՝ հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը:

Հիշեցնում ենք, որ «Լիդիան Արմենիա»-ն արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ կառավարությանը և պատկան մարմիններին՝ մտահոգություն հայտնելով, որ մասնավոր ընկերության գույքը վտանգվում է, ինչպես նաև խոչընդոտվում է բնապահպանական կառավարումը՝ ցուցարարների ապօրինի գործողությունների և ՀՀ ոստիկանության անգործության հետևանքով»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները