Հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում գործող հյուրանոցում

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող հյուրանոցային համալիրում:
hrdeh

Հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում գործող հյուրանոցներից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք  ԱԻՆ-ից։

Փետրվարի 8-ին՝ ժամը 19:57-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող հյուրանոցային համալիրում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*