Գորիսում տուն է այրվել — Երկիր Մեդիա

Գորիսում տուն է այրվել

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
hrdeh

Հուլիսի 17-ին` ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:56-ին, մարվել՝ 23:37-ին:  Այրվել է տունը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ):

Ժամը 23:39-ից 00:32-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 25 հրշեջ-փրկարար:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

*

*