Շիրակ գյուղում հրդեհի եւ փլուզման պատճառով խոշոր եղջերավոր անասուններ են սատկել

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
anasnagom-hrdeh2

Դեկտեմբերի 4-ին, ժամը 21:28-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 01:26-ին:

Անասնագոմի տանիքից այրվել է 20 քմ հատված և փլուզվել՝ 30 քմ, սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ:

*

*