Հրդեհ՝ Երևանի Գլինկայի փողոցում

Այրվել են ավտոպահեստամասեր...
hrshej-hrdeh

Փետրվարի 19-ին`ժամը 15:34-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գլինկայի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:07-ին:

Ավտոտեխսպասարկման կետում (60 քմ տարածքում) այրվել են ավտոպահեստամասեր:

*

*