Հրդեհ` Եռաբլուր պանթեոնի մոտակայքում

Հունիսի 17-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել

Հունիսի 17-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*