136 հրշեջ-փրկարարներ, ՊՆ 54 զինծառայողներ մասնակցում են Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին — Երկիր Մեդիա

136 հրշեջ-փրկարարներ, ՊՆ 54 զինծառայողներ մասնակցում են Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:
hrdeh-vayoc-dzor-01

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից անտառում ժամը 17:00-ի դրությամբ առկա է եղել հրդեհի 3 օջախ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարի վրա՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

*

*