Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան

Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
hrdeh-bernatar

Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել՝ 01:57-ին: Բեռնատարի խցիկն ամբողջությամբ այրվել է:

*

*