Հրդեհ՝ «Բելաջիո» համալիրում (լրացված)

Հունիսի 7-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում․․․
belajo

Հունիսի 7-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում «Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին:

Այրվել են ռեստորանի բացօթյա դահլիճի բրեզենտե ծածկը՝ 2 քմ, փայտե կառուցատարրերը՝ 3 քմ, ջերմահարվել՝ մալուխներ:

*

*