Իսակովի պողոտայում ավտոմեքենաներ են այրվել, կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է...
hrshej-tbilisi2

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է ՊԱԶ մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:45-ին:

Ամբողջությամբ այրվել են Cicar մակնիշի և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ջերմահարվել՝ ՈՒԱԶ մակնիշի, Volkswagen մակնիշի ավտոմեքենաները և SATKO մակնիշի (բրեզենտե ծածկով) 4 ավտոմեքենա:

Ս. Գ.-ն (ծնված 1986 թ.) այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Մ.-ն այրվածքներով՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*