Երեւանում ավտոբուս է այրվել. տուժածներ չկան

Նոյեմբերի 5-ին, ժամը 02:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել․․․
avtobus-patahar

Նոյեմբերի 5-ին, ժամը 02:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լևոն Շ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել` 02:53-ին:

Այրվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի սրահն՝ ամբողջությամբ:

21677

*

*