Հրդեհ՝ Երեւանի «Արև» սուպերմարկետում

Հունվարի 25-ին, ժամը 01:28-ին...
hrshej-meqena-gisher

Հունվարի 25-ին, ժամը 01:28-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող մթերային խանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Արև» սուպերմարկետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 02:00-ին:

Խանութում (5 քմ տարածքում) այրվել են տնտեսական իրեր՝ մեկ պահարան (60×40), մեկ էլեկտրական կշեռք, երկու արևածաղկի պարկ, ստվարաթղթե արկղեր և մասամբ ջերմահարվել է մեկ սառնարան:

*

*