Հրազդանում հակատանկային ական է հայտնաբերվել (լրացված)

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
akan (1)

Ապրիլի 14-ին` ժամը 08:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

 

*

*