Հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդ է մահացել

Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․․․
shtapogn,-hivandanoc

Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ 

Ապրիլի 23-ին, ժամը 21.30-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության նեքո։

*

*