Հիվանդանոցի բակում թողնված երիտասարդի նկատմամբ մահափորձի տեղը պարզվել է

Տեղեկացրել ենք, որ այսօր առավտոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց գտել են...
shtapognutyun

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կոմիտեի հաղորդմամբ, 2016թ. փետրվարի 29-ին՝ ժամը 01.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանը:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ երիտասարդին պատճառվել են հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են  7 պարկուճ, արնանման հետքեր։

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

*

*