ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
su25 (1)

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական  ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

*

*