Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակել

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
sahman

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով մայիսի 22-ի լույս 23-ի գիշերն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:

Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

*

*