ՀՀ ՊՆ-ն կներկայացնի Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը

«Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն»:
arcrun-hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարարությունը խոստացել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն»,- հայտնել է նա:

ՀՀ ՊՆ-ն կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել:

Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին:

*

*