ՀՀ գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

Փակ է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկան գյուղի և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:
dzyun

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկան գյուղի և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքները և Սարավան-«Զանգեր կոչվող հատվածը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, «Զանգեր»-Սարավան, Սյունիքի, Շիրակի մարզի Սպիտակ-Գյումրի, Սպիտակ-Երևան, Կոտայքի մարզի Աշտարակ-Եղվարդ, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արմավիրի մարզերում, Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Դիլիջան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ, Վանաձոր, Վայոց Ձորի մարզում, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի,Ախուրյանի տարածաշրջաններում, Թորոս-Քեթի ավտոճանապարհին, Ջաջուռի ոլորաններում և Բասեն-Կառնուտ ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

*

*