Երևանի Հերացու փողոցում մեքենա է շրջվել. 24-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

Սեպտեմբերի 2-ին` ժամը 04:12-ին․․․
vtar

Սեպտեմբերի 2-ին` ժամը 04:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Էվրիկ Կ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները