Հայրն ու դուստրն անգիտակից վիճակով տեղափոխվել են հիվանդանոց

Դեռևս պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են հայր ու դուստր հայտնվել այդ վիճակում:

Այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի Իսահակյան 2 շենքի բնակարաններից մեկից անգիտակից, կոմատոզ վիճակով Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել հայր ու դուստր` 62-ամյա Համլետ ու 41-ամյա Ռիտա Ղուլյանները: Նրանց հիվանդանոց են տեղափոխել Վանաձորի շտապօգնության բրիգադները:

Դեռևս պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են հայր ու դուստր հայտնվել այդ վիճակում:  Ռուզաննա Ղուլյանի խոսքով՝ հնարավոր է, որ նրանք թունավորված լինեն գազից: Տուժածներից ավագը, սակայն, չի բացառում խաշի ու կոնյակի համադրման արդյունքում վիճակի վատացման գործոնը:

Բժիշկները երկուսի վիճակն էլ գնահատել են ծանր: Բուժանձնակազմի ձեռնարկած օպերատիվ ու արդյունավետ միջոցառումներից հետո նրանց վիճակն աստիճանաբար կայունացել է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները