Կանխվել է Վրաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցումը — Երկիր Մեդիա

Կանխվել է Վրաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցումը

Վրաստանի հինգ քաղաքացիներ ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա:
gazatar-ahabekchutyun

Վրաստանի հինգ քաղաքացիներ ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա:

Այդ անձինք Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են օգոստոսի 20-ին, հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը Թբիլիսիից:

Նրանք նախատեսում էին պայթեցնել գազատարը Սաղուրամո բնակավայրի մոտակայքում:

Ձերբակալվածների մոտից առգրավվել է զենք եւ պայթուցիկ:

Տարվում է քննություն:

*

*