Հայաստանում 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
erkrasharj-hayastan

Հայաստանում մարտի 17-ին, ժամը  01.13-ին ՍՊԾ -ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով` 21.02) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք,օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում՝ 2-3 բալ և Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ:

*

*