Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. օդի ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ:
yeghanak

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սեւ ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրեւներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սեպտեմբերի 12-14-ին եղանակը անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրեւ, առանձին հատվածներում նաեւ մառախուղ:

Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժաման սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով:

Եթե մինչեւ սեպտեմբերի 14-ը Երեւանում ցերեկը սպասվում է +30-ից +32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24-ից +26 աստիճանը:

*

*