63-ամյա կինը Հանրապետական հիվանդանոցի հարկերից մեկից իրեն ցած է նետել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
armenia-bk (1)

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության լրատվական բաժնից «Երկիրն այսօր»-ին հայտնեցին, որ 18։30 ահազանգ են ստացել այն մասին, որ միջին տարիքի մի կին Աջափնյակ վարչական շրջանի Հանրապետական հիվանդանոցի հարկերից մեկից իրեն ցած է նետել։

Պարզվել է կնոջ ինքնությունը (63 տարեկան), նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գործը հանձնվել է Քննչական կոմիտեին։

*

*