Հալիձոր-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել — Երկիր Մեդիա

Հալիձոր-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Ավտոճանապարհը միակողմանի փակ է:
qaratapum

Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 14-ին, ժամը 14:20-ին: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հալիձոր-Տաթև 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ): Ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Տուժածներ չկան:

Ժամը 15:36-ի դրությամբ փրկարարները և «Ոսմար» ՍՊԸ-ի (ՃՇՇ) աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:

Ժամը 16:27-ի դրությամբ ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:

Տուժածներ չկան:

*

*