Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանք է տեղի ունեցել

Քաղաքացիներին զգուշացնում են՝ չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի
halidzor-soxanq

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ  Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանք է տեղի ունեցել.

«Հարգելի´ քաղաքացիներ

Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները