Քաղաքացիները փորձում էին նետվել Հաղթանակի կամրջից (լրացված)

Նոյեմբերի 19-ին, ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
haghtanaki-kamurj

Նոյեմբերի 19-ին, ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի ճաղավանդակը:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայրում կանխարգելիչ աշխատանքներ է կատարել:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են քաղաքացիներ` Ա. Ղ.-ի (ծնված 1992 թ.) և Ս. Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը. վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

*

*