«Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվել

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
vtar (2) (1)

Սեպտեմբերի 30-ին`ժամը 03:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է կամրջից և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ.) բախվել է էլեկտրական սյանը: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:00-ին: Տուժածներ չկան:

*

*