Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է (լուսանկարներ) — Երկիր Մեդիա

Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է (լուսանկարներ)

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
haghtanak-kamurj

Մայիսի 27-ին` ժամը 08:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

kamurj-haghtanak (1)

 

haghtanak

kamurj-haghtanak

kamurj-1

Լուսանկարները՝ Անի Ռափյանի

*

*