Հաղթանակի կամրջի տակ դի է հայտնաբերվել

«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել...
haghtanaki-kamurj (1)

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի կա. դժվարանցանելի վայրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները կնոջ (մոտավորապես 25-30 տարեկան, ինքնությունը չի հաջողվել պարզել) դին դուրս են բերել դժվարանցանելի վայրից:

*

*