«Հաղթանակ» թաղամասի հրդեհը մարվել է

6 օր շարունակ փորձում էին մարել հրդեհը...
hrdeh

Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի աղբանոցում հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ «Սիլիկյան» թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված  կանխվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել է հատուկ տեխնիկա:

*

*