Հրդեհ՝ Հաղպատ վանական համալիրում․ այրվել է կացարանի մի մասը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 8-ին, ժամը 19։01-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիրի մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:

Այրվել է վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ):

*

*