Հադրութի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ:
sahman

Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանիի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: Հարավային /Հադրութ/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

*

*