Հադրութում գայլը հարձակվել է անչափահասների վրա

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
gayl-vochkhar

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի  28-ին՝ ժամը 18:20-ին, Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև  ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի  համայնքներում գայլը հարձակվել  է մարդկանց վրա:

Հարձակման հետեւանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները