ՃՏՊ՝ Գյումրի քաղաքում. կա զոհ

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
vtar (2)

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են Land cruiser և Mazda մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով տուժել է 4 քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին տուժածներից մեկը մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*