Գյումրիում տնակ է այրվել. ներսում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում...
anasnagom-hrdeh2

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:18-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակը (6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին:  Տնակը գույքով ամբողջությամբ այրվել է, փրկարարները տնակի ներսում հայտնաբերել են՝ 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:

*

*