Գյումրիի սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել

Այս պահին դեռ չի հաջողվել հանգեցնել։
hrdeh

Գյումրիի Գարեգին Նժդեհ 7/15 հասցեում տեղակայված սուպերմարկետում գրանցված հրդեհը  հաջողվել է մեկուսացնել 17:25-ին։ Այս պահին դեռ չի հաջողվել հանգցնել՝ կատարվում են հետմարման աշխատանքներ:

Ապահովության նպատակով ժողովուրդը տարհանվել է, տարածքը եղել է ծխատար գոտի, տւժածներ ու զոհվածներ չկան: Ըստ նախնական տվյալների՝ այրվել է հանրախանութի երկրորդ հարկի խոհանոցի առաստաղն ամբողջությամբ, ջերմահարվել է սպասասրահը, վնասվել է խոհանոցի գույքը:

*

*