Ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել.aravot.am

Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները եւ ռուս սպաները միասին որոնում են սկսել...
102-razmabaza

aravot.am — Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները եւ ռուս սպաները միասին որոնում են սկսել եւ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։

Ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։

Ըստ ռազմաբազայի՝ Գյումրու  ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։ Թեև Մուշ թաղամասի բնակիչներ մոտ արդեն  իսկ տագնապ է սկսվել, թե նա զինված է։

*

*