Գյումրիում 45-ամյա տղամարդ է ինքնասպանություն գործել

Մայիսի 12-ին, ժամը 01:47-ին...
mush-taghamas

Մայիսի 12-ին, ժամը 01:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (հնարավոր է ինքնասպանություն գործած լինի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում (կախված վիճակում) հայտնաբերել Ռ. Հ.-ի (ծնված 1973 թ.) դին:

*

*