Գյումրիում գազի արտահոսքից առաջացած հրդեհից տուժել է 3 բնակիչ — Երկիր Մեդիա

Գյումրիում գազի արտահոսքից առաջացած հրդեհից տուժել է 3 բնակիչ

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
hrdeh-tashir meqena hrshej

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից, պարզվել է, որ Վարպետաց փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք: 1993 թ. ծնված Ա. Հ.-ն, 1966 թ. ծնված Ռ. Կ.-ն և 1964 թ. ծնված Ս. Մ.-ն հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.53-ին, մարվել՝ 16.03-ին:

Այրվել է սառնարան, լվացքի մեքենա և միկրոալիքային վառարան:

*

*