Գյումրիի բնակիչը որոնվում է որպես անհայտ կորած

1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
gyumri-qaghaqaci

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Անդրանիկ Սուքիասյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և հակում ունի տանից հեռանալու։
Որոնվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0312-5-85-54, 0312-3-18-61, 093-22-28-86, 1-02 հեռախոսահամարներով։

*

*