Գյումրիում բենզալցակայնի վրա զինված հարձակում է եղել

Ոարտի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երեք անձ, որոնցից երկուսը դիմակավորված, զենքի գործադրմամբ...
gyumri-benzalcakayan-zinvac-hardzakum

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

ՍՊ ընկերության աշխատակցից մարտի 14-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ  նույն օրը՝ ժամը 01-ի սահմաններում, զինված հարձակում է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գտնվող բենզալցակայանի վրա։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երեք անձ, որոնցից երկուսը դիմակավորված, զենքի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 25ա հասցեում գտնվող բենզալցակայանի տարածք, աշխատակցի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են ինչպես վերջինիս մոտ, այնպես էլ՝ բենզալցակայանի դրամարկղում առկա կանխիկ գումարը և հեռացել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործղություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պազրելու ուղղությամբ։

Հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

*

*