Գյումրիում հայտնաբերվել է 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում
102-razmabaza

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դի: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ռուսական 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս պահին որևէ վարկած չկա, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը:

*

*