Գորիս-Երևան հատվածում մեքենան կողաշրջվել է

Ա. Ք.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ԲԿ
patahar

Մարտի 10-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5-րդ կմ-ին «Ford tranzit» մակնիշի 35 SU 967 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ք.) կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ք.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և դուրս բերել երթևեկելի հատվածից:

*

*