Գորիս-Որոտան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից
vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:38-ին, ահազանգ է ստացել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 16-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 34 AA 322 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

*

*