Գորիս-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

Ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
qaratapum-janaparh

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝  ժամը 6:00-ին, Գորիս — Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի  14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:

Ինչպես տեղեկացրին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են  մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

*

*