Մեքենան կողաշրջվել է եւ այրվել․ վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է — Երկիր Մեդիա

Մեքենան կողաշրջվել է եւ այրվել․ վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա.
hrdeh-meqena

ԱԻՆ-ում ապրիլի 14-ին, ժամը՝ 22:04-ին, ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:07-ին:

Պարզվել է, որ KIA մակնիշի 35 ST 752 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 43-ամյա Դ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ամբողջությամբ այրվել:

Դ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

*

*