Գորիս-Կապան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
bernatar-koghashrjvac

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին՝  ժամը 15:45-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել է. տուժածներ չկան:

*

*