Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Օգոստոսի 22-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
bernatar

Օգոստոսի 22-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Սենիկ Ա.) կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*